Բարոնուհու աջակցությունն Արցախին անշահախնդիր մարդասիրության օրինակելի դրսևորում է. նախագահ Սահակյանն ընդունել է Քերոլայն Քոքսին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրան ուղեկցող անձանց: Այս մասին տեղեկացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայութունը։

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհու աջակցությունն Արցախին՝ այն համարելով անշահախնդիր մարդասիրության և անկեղծ ընկերության օրինակելի դրսևորում: