«Սորոսի» դեմ Ֆեյսբուքում ժողովրդական մեծ բողոք է հասունանում, որը շուտով կտեղափոխվի փողոց (տեսանյութ)

Արդյո՞ք դավադրություն կար այն բանում, որ Նուր Սուլթանում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի  հոբելյանական նիստի շրջանակներում անցկացված միջոցառումների ժամանակ չկայացավ ռուսական բարձրաստիճան շրջանակների կողմից նախապես հայտարարված Պուտին-Փաշինյան հանդիպումը, որ ԵԱՏՄ անդամ երկրներից միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չարժանացավ մեդալի։

Արդյո՞ք Հայաստանը որոշակի գործընթացներից հետո ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում կորցրել է իր վստահությունը, և արդյո՞ք մեր երկիրը զրկվելով ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնից՝ տանուլ տվեց կարևոր հարցերում։ LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի ժամանակ այս հարցերին պատասխանեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը։

Նա անդրադարձավ նաև մեր երկրում «Սորոսի հիմնադրամի» դեմ ծավալված պայքարին՝ ասելով, որ Ֆեյսբուք սոցիալական հարթակում արդեն հանրային մեծ բողոք է հասունանում դրա շուրջ, որը շուտով կտեղափոխվի փողոց, և այդ պայքարը իշխանությունների համար տխուր հետևանքներ կունենա։

Մանրամասները՝ տեսանյութում