Փաշինյանը՝ այլասերումների և պղծությունների օրինականացման ջատագով (տեսանյութ)
Ինչպես գիտենք, նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը վավերացնի Եվրոպայի խորհրդի կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիա), որն ընդունվել է 11.05.2011թ․Ստամբուլ քաղաքում։
Ստամբուլյան կոնվենցիան, ՀՀ Փաստաբանների պալատի գնահատմամբ, հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և չի կարող վավերացվել:
Ինչո՞ւ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարում, որ այդ կոնվենցիան շուտափույթ կերպով պետք է վավերացվի, ի՞նչ վտանգներ է պարունակում այդ կոնվենցիան։
Իրականում այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված սույն կոնվենցիայի ընդունման ամենաշահագրգիռ կողմը եվրոպական կառույցներն են, որոնց հանձնարարականներն արագացված կերպով փորձում է կատարել ՀՀ կառավարությունը։
Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը սահմանադրական իրավունքի մասնագետ, փաստաբան Արտաշես Խալաթյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում