Բակո Սահակյանը հանդիպել է Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիա պետության նախագահ Անատոլի Բիբիլովի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին հանդիպում է ունեցել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության շրջանակներում Արցախ ժամանած Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիա պետության նախագահ Անատոլի Բիբիլովի հետ:

ԱՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տեղեկացմամբ, քննարկվել է երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև կապերի հետևողական ընդլայնման ու խորացման և համատեղ տարբեր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: