Նախարարությունը կաշկանդված չի լինի մարդու առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցության մասին եզրակացություն տալիս (տեսանյութ)

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ մեր երկրում քաղցկեղածին գործոններին ՝ասելով, որ նախարարությունը ծրագրեր է իրականացնում այդ գործոնների ազդեցությունը հնարավորինս նվազեցնելու համար։

Այս պահին նախարարությունը նաև նոր ծրագիր է իրականացնում Ալավերդիում՝ պարզելու համար, թե արդյո՞ք հանքարդյունաբերությունը նպաստում է մարդու մոտ քաղցկեղի առաջացմանը։ Եվ եթե պարզվի, որ նման ազդեցություն կա, ապա, նախարարի հավաստմամբ, իրենք կաշկանդված չեն լինի իրենց եզրակացությունն ասելու։

Մանրամասները՝ տեսանյութում