Յոթ օրում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ
Ապրիլի 28-ից մայիսի 4-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ։
Ինչպես հաղորդել է Արցախի Հանրապետության ՊԲ լրատվական ծառայությունը, այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 3000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: