Թե՛ դուք, թե՛ ձեր թագավորը մերկ եք
Վերջին օրերին «սպիտակների» հեղկոմի ներկայացուցիչները զավեշտալի ակտիվություն են ցուցաբերում իրար հերթ չտալով՝ խոսելով հանրապետականի անելիք չունենալու կամ լուսանցքում հայտնվելու մասին:
Նախ, այ բացի քայլելուց՝ այլ բանի անընդունակ այլևս վայ պետական պաշտոնյաներ, բա որ հանրապետականը անելիք չունի, էդ ինչի՞ եք առավոտից մինչև ուշ երեկո դուք և ձեր ժամանակավոր շեֆ Փաշինյանը հանրապետականից խոսում:
Թե՞ ձեզ նյարդայնացնում է օր օրի գահավիժող լեգիտիմությունն ու հասարակության առջև ուշ, թե շուտ հաշվետու լինելը:
Զազրախոսելու փոխարեն ձեր խոստացածները կատարեք ժողովրդի առաջ:
Մեկ տարվա ընթացքում չկա ոլորտ, որտեղ առաջընթաց ապահոված լինեք, բացի մարդ բռնելու ու աննպատակ ճղճղալու ոլորտից:
Հ.Գ.
Մտքովս Անդերսենի հեքիաթն անցավ. թե՛ դուք, թե՛ ձեր թագավորը մերկ եք ու փուչ:
Էդուարդ Շարմազանով \ Eduard Sharmazanov-ի ֆեյսբուքյան էջից
Թե՛ դուք, թե՛ ձեր թագավորը մերկ եքՎերջին օրերին «սպիտակների» հեղկոմի ներկայացուցիչները զավեշտալի ակտիվություն են…
Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Пятница, 3 мая 2019 г.