Եվրոպական հանձնաժողովը մաքսատուրքերի հարցով հստակություն է պահանջել ԱՄՆ-ից

Եվրոպական հանձնաժողովը պահանջել է Վաշինգտոնից «լիակատար հստակություն» մտցնել՝ կապված քայլերի հետ, որն ամերիկյան կողմը մտադիր է ձեռնարկել մաքսատուրքերի վերաբերյալ ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումից հետո։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։ Գերագույն դատարանի կողմից ԱՄՆ նախագահի սահմանած մաքսատուրքերի անօրինական լինելու մասին որոշումից հետո Թրամփը փետրվարի 20-ին հայտարարել էր համաշխարհային ապրանքների վրա նոր՝ 10% մաքսատուրք սահմանելու մասին՝ հաջորդ օրը դրանք հասցնելով 15%-ի։ «Ներկայիս իրավիճակը չի նպաստում երկու կողմերի միջև համաձայնեցված «արդար, հավասարակշռված և փոխշահավետ» տրանսատլանտյան առևտրի և ներդրումների ապահովմանը», – ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։ 2025 թվականի առևտրային համաձայնագիրը ԱՄՆ մաքսատուրքի դրույքաչափը սահմանել է 15%

Ավելին

Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը, հակառակ դեպքում ոչ թե Գյումրի-2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու․ Վահե Հովհաննիսյան

Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը։ Հակառակ դեպքում ոչ թե Գյումրի-2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ «Գյումրի-2, թե՞ Հայաստանի վերականգնում․ Իրականում լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2»  թեման։ Պետք է հասկանալ, թե վերջը ի´նչ է դա նշանակում։ Գյումրին՝ որպես բովանդակություն և որպես տեխնոլոգիա․ Որպես բովանդակություն՝ անձամբ ինձ համար «Գյումրիի սցենարը»

Ավելին

Իրան-ԱՄՆ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում․ Օմանի արտգործնախարար

ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում փետրվարի 26-ին, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին: «Ես ուրախ եմ հաստատել, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները նախատեսված են հինգշաբթի օրը Ժնևում: Մենք վճռականորեն տրամադրված ենք լրացուցիչ ջանքեր գործադրել համաձայնագիրը վերջնականապես կնքելու համար», – գրել է Բադր ալ-Բուսաիդին X հարթակում: ԱՄՆ-ի հետ բանակցությունները տեղի են ունենում Վաշինգտոնի և Թեհրանի միջև ծայրահեղ լարվածության ֆոնին՝ Իրանի կառավարության կողմից հունվարին հակակառավարական բողոքի ցույցերը դաժանորեն ճնշելուց հետո։

Ավելին

Սրանց պետք է հեռացնել, որ և Անկախ Հայաստան լինի, և իրական հայ-ռուսական դաշինք, որը բխում է մեր պետության ու ժողովրդի կենսական շահերից․ Էդուարդ Շարմազանով

Թուրքմենչայի պայմանագրի կնքումն ու Հայկական մարզի կազմավորումը հնարավորություն տվեց հետագայում հայոց անկախ պետականության վերականգնման համար։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ «1828-ի փետրվարի 10/22/-ին Ռուսաստանի ու Պարսկաստանի միջեւ կնքվեց Թուրքմենչայի պայմանխգիրը,որի արդյունքում Արեւելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին։ Հայ-ռուսական հարաբերությունների սկզբնավորումը սկսվում է դեռեւս Կիեւյան Ռուսիայի ժամանակներից։ Այդ ժամանակաշրջանում մեր պետությունների միջեւ հիմք են դրվում տնտեսական կապեր,որոնց մասին իր աշխատություններում նկարագրել է 11-րդ դարի հայ պատմիչ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկը։ Այդ կապերի մասին գրել է նայեւ ռուսական պատմագրության հայր Նիկոլայ Կարամզինը։ 18-րդ դարից հայ-ռուսական հարաբերությունները նոր՝քաղաքական երանգ են ստանում։ Հենց այդ ժամանակաշրջանից հայոց աշխարհիկ եւ հոգեւոր ընտրանին Հայոց պետականության վերականգնումը կապում է նաեւ Ռուսասատանի օժանդակության հետ։ Այդ գաղափարների կրողներն էին Հովսեփ Էմինն ու Շահամիր Շահամիրյանը: Այդ փուլում Ռուսական պետության ներկայացուցիչները կապեր են հաստատում ռուսահոց թեմի հոգեւորականների հետ՝ նպատակ ունենալով նպաստել Հայոց պետականության վերականգնումը։ Այդ գործում իր մեծ ավանդն ունեցավ հռչակավոր զորավար Ալեքսանդր Սուվորովը,ով մայրական կողմից հայկական արմատներ ուներ։ Սուվորովին գրված նամակում առաջարկվում էր վերականգնել Հայոց թագավորությունը ՝ Երեւան մայրաքաղաքով։ Հայ ժողովրդի զավակները լուրջ մասնակցություն ունեցան նաեւ 1812 Հայրենական պատերազմին։ Պատերազմի հերոսներ դարձան հայազգի գեներալներ Դավիթ Դելյանովն ու Վալերիան Մադաթովը։ 1828-ի ձմռանը ավարտվեց ռուս-պարսկական պատերազմը.կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը։ Երեւանի եւ Նախիջեւանի խանությունները միացան Ռուսաստանին։ Մինչ այդ ՝1813թ.

Ավելին

Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համար. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՊՆ-ն իր «հրապարակայնությունը» փաստորեն միայն դրսի՝ ՀՀ-ի դեմ թշնամաբար տրամադրված երկրների համար է արտահայտում։ Առաջնագիծը, այնտեղ տարվող ծառայությունը, ամրաշինական կառույցները, զորամասային կյանքը բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համար։ Իսկ երբ ընդդիմադիր պատգամավորներն են փորձում այդ մասին իմանալ կամ տեսնել, դա դառնում է արհեստական քաշքուկների, ներքին վախերի և անպատասխանատվության դրսևորում։ Այսպես է լինում, երբ երկրի անվտանգությունը ստորադասվում է ադրբեջանցիների հետ իշխող վերնախավի եղբայրությանը։ Առավել ևս՝ այսպես է լինում, երբ ընտրությունը կյանքի ու մահվան պայքարի է վերածվում, իսկ պետական շահը ստորադասվում է ռեժիմի նեղ թիմային առաջնահերթություններին»։

Ավելին

Ախուրյանցի կնոջը կրկնակի ձերբակալեցին. Կարապետ Պողոսյան

Հասարակական, քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքում գրել է․ «Ահազանգ․ Քիչ առաջ, ախուրյանցի կնոջը կրկնակի ձերբակալեցին. 72 ժամը լրանալուն պես ոստիկանության Մուշի բաժնի ՁՊՎ֊ից բաց թողեցին, դրսի աստիճանների վրա կրկին ձերբակալեցին։ Սա է նիոկոլական ճղճիմ արդարադատությունը, քաղաքական ճաշակի համար մարդ են բռնում, իսկ իրական հանցագործներին անուշադրության մատնում»։

Ավելին

Չինաստանում մինչ այսօր մահապատիժը, որպես պատժի միջոց, գոյություն ունի, դրա հետ կապված մի կարևոր դետալ կա. Արմեն Հովասափյան

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է. «Չինաստանում մինչ այսօր մահապատիժը, որպես պատժի միջոց, գոյություն ունի, դրա հետ կապված մի կարևոր դետալ

Ավելին