Երևանի քաղաքապետարանի տնկարանում և «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ին հարող տարածքում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ ժամը 15։00-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող քաղաքային տնկարանային տնտեսության և «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ին հարող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում կրակը տարածվելով հասել է տնկարանային տնտեսության տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հրդեհի հետագա տարածումը կանխելու նպատակով` այս պահին ՆԳՆ փրկարար ծառայության կողմից իրականացվում են հրդեհաշիջման ինտենսիվ աշխատանքներ։ Ներկայումս տնկարանային տնտեսության և

Ավելին

ԲԴԽ հայտարարությունը փաստաբանի խոսքի ազատության սահմանափակման վտանգավոր փորձ է․ «Միասնության թևեր»

Փաստաբանի գործունեության վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը ոչ թե դատավորների անկախության պաշտպանություն է, այլ փաստաբանների խոսքի ազատության սահմանափակման վտանգավոր փորձ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնության թևեր» նախաձեռնությունը։ «Դատավորների գործունեության հանրային քննադատությունը, այդ թվում՝ սուր և անհարմար ձևակերպումներով, իրավական պետության անբաժանելի բաղադրիչն է։ Եթե դատական համակարգը չի հանդուրժում հանրային վերահսկողություն և մասնագիտական կարծիք, ապա խնդիրը ոչ թե քննադատության, այլ դատարանների նկատմամբ վստահության պակասի մեջ

Ավելին

Ձվածեղ անող բլոգեր Արմեն Ալեքսանյանի տնային կալանքը վերացվեց

18 արդարների գործով մեղադրյալ Արմեն Ալեքսանյանը, որը սոցցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանին նմանակելով ձվածեղ էր արել, այսօր դատարանի որոշմամբ ազատվել է տնային կալանքից։ Մեղադրող դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարացնել նրա կալանքը։ Պաշտպանը հայտնել է, որ Ալեքսանյանը սրտի խնդիր ունի։ Նրա խնամքին են

Ավելին

Հայաստանում սուր շնչառական վարակների առավել բաձր ցուցանիշ արձանագրվել է 0-4 տարեկանների շրջանում

Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ գտնվում է գրեթե նույն մակարդակի վրա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 1.8 անգամ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են, որ ընդհանուր դեպքերի գրեթե 81.3%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:

Ավելին

Խաչիկ Գալստյանը ԵՊՀ լսարանում գտնվելու փոխարեն բանտում է․ Վազգենի դեպքում վաղուց ամեն ինչ ասված է

«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Խաչիկ Գալստյանի ու Վազգեն Սաղաթելյանի հետ: Խաչիկ Գալստյանը համալսարանական լսարանում գտնվելու փոխարեն բանտում է մեկ բանի համար, որ առջևում ընտրություններ են, իսկ իշխանությունը վախի մթնոլորտ ձևավորելու ճանապարհին ընտրովի քաղաքական հետապնդումներ է իրականացնում: Վազգենի դեպքում վաղուց ամեն ինչ ասված է. իշխանությունը հետապնդումների թիրախ է դարձնում բոլոր այն անձանց, ովքեր հանրային գործունեության ընթացքում որոշակի լսարան են ձևավորում, իսկ նրա ու Նարեկի վարած փոդքաստը վաղուց իշխանության կոկորդին է: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին: ԱԺ «Պատիվ ունեմ»

Ավելին

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Երևան քաղաքում փետրվարի 23-ի և 25-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 24-ին, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 26-ին կեսօրից հետո, 27-28-ը սպասվում են տեղումներ՝

Ավելին

Հրապարակվել է ԱԺ ընտրություններում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների նախնական թիվը

Հայաստանի Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և Քաղաքացիության ծառայությունը հրապարակել է ՀՀ Ազգային ժողովի 2026թվականի հունիսի 6-ին կայանալիք ընտրությունների ընտրողների թվի վերաբերյալ տեղեկանքը՝ ըստ մարզերի և Երևանի։ Ըստ այդմ՝ ՀՀ-ում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2․489․031։ Մանրամասները՝ այստեղ։

Ավելին

Երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծում են մեկ այլ երիտասարդի․ 1 անձ ձերբակալվել է

Փետրվարի 23-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Գվարդիայի ծառայողը ծառայություն իրականացնելիս նկատել է, որ Ազգային գրադարանի հարակից հատվածում երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները՝ ինչի ընթացքում օրենքով սահմանված կարգով նախազգուշական երկու կրակոց են արձակել օդ։ Ոստիկանները ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել Համայնքային ոստիկանության Կենտրոնի բաժին։ Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակից մյուս երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելին

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Բագրատ Սրբազանի ու աջակիցների գործով մեղադրյալ Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։ Նա ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի վարորդն է։ Վերջինս ևս անցնում է 18 արդարների գործով։ Հիշեցնենք, որ դատարանը, հաշվի առնելով երկու

Ավելին