Առաջիկա օրերին ոմանց համար անսպասելի հայտարարություն կլինի (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը
Բաբկեն Հարությունյանի հետ քննարկեցինք Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման քայլերի դադարեցման պատճառներից, հանրային հիասթափությունից։ Քանի օր է՝ ընդդիմությունը այլևս հանրահավաքներ չի կազմակերպում և հանդես չի գալիս կոշտ հայտարարություններով, որևէ բա՞ն է փոխվել ընդդիմության օրակարգում։
Վազգեն Մանուկյանը ներկայացրել էր ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման երեք տարբերակներ՝ ռազմական հեղաշրջում, Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած համաժողովրդական ճնշման միջոցով վարչապետի պաշտոնանկությունը և վարչապետի կողմից արտահերթ ընտրության անցկացման անթույլատրելիությունը։ Ո՞ր տարբերակն է այսօր ընդդիմությունն իրատեսական համարում։
Բաբկեն Հարությունյանը համոզված է, որ առաջիկա մեկ-երկու օրերին փաշինյանը կհայտարարի իր հրաժարականի մասին, և այդ դեպքում ընդդիմությունը կգնա արտահերթ ընտրությունների։
Կարծես թե քաղաքական օրակարգում հասունանում է արտահերթ ընտրությունների անցկացման հարցը, իշխանությունները դեռ հստակ չեն հայտարարել, որ կողմ են դրան ու գնալու են այդ քայլին, բայց ընդդիմությունն արդեն երաշխիքներ է տալիս վարչապետին և խոսում վերջնաժամկետների մասին։ Կլինե՞ն արտահերթ ընտրություններ և ի՞նչ ձևաչափով դրանք կանցկացվեն։ Մտավախություն չկա՞, որ փաշինյանի վարչախումը հաջողությամբ կկեղծի ընտրությունները՝ լեգիտիմացնելով թե իրենց իշխանությունը, թե Արցախի հանձնումը, թե թուրքերի հետ բարիդրացիական հարաբերությունների գնալու վտանգավոր քայլերը։
Մանրամասները՝ տեսանյութում

