Անն Լինդը Երևանում քննարկելու է ԼՂ հակամարտությունը լուծելու ԵԱՀԿ-ի շարունակական դերակատարությունը
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդը այսօր Հայաստանում հանդիպելու բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
ԵԱՀԿ կայքի հաղորդմամբ, Լինդը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և նախագահ Սարգսյանի հետ՝ կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու հակամարտությունը լուծելու ԵԱՀԿ-ի շարունակական դերակատարությանը վերաբերող բանակցությունների վրա:
Քննարկումները կներառեն նաև, թե ինչպես ամրապնդել համագործակցությունը ԵԱՀԿ-ի և Հայաստանի միջև:
Գործող նախագահ Լինդը կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության հետ:
Հիշեցնենք, որ Անն Լինդը նախօրեին Բաքվում էր, որտեղ հանդիպել է նախագահի, ԱԳ նախարարի հետ։ Ալիևը հանդիպմանը հայտարարել էր, թե հակամարտությունը լուծված է, իսկ Լինդը այդ հանդիպմանն ընդգծել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերը խնդիրների լուծման գործում:

