Սեյրան Օհանյանի առողջական վիճակը չի լավացել․ նա կմնա «Մուրացան» զինվորական հոսպիտալում

«Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի առողջական վիճակը չի լավացել․ նա դեռ կմնա «Մուրացան» զինվորական հոսպիտալում»,- այս մասին 24News-ին հայտնեց Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։

«Պաշտպանության նախկին նախարարի մոտ ախտորոշվել է մի քանի հիվանդություն և հայմորիտ։ Բուժման կարիք դեռ կա», – ասել է պաշտպանը ու հավելել, որ վաղվա՝ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստին Օհանյանը չի ներկայանալու․ ինքն այդ մասին դատարանին պատշաճ ծանուցել է։