Ալեն Սիմոնյանը երեկվանից զանգում ու հաղորդագրություններ է ուղարկում արվեստի գործիչներին՝ խնդրելով չգնալ հանրահավաքի
Mediaport թելեգրամյան ալիքը հայտնում է, որ Ալեն Սիմոնյանը երեկվանից զանգում ու հաղորդագրություններ է ուղարկում այսօր ժամը 12:00-ին գերիների հարցով իրականացվելիք երթի մասնակից արվեստագետներին՝ խնդրելով չգնալ հանրահավաքի:
Սիմոնյանը փորձում է համոզել արվեստի գործիչներին, որ միևնույնն է՝ արդյունքի չեն հասնելու, իսկ իրենց պայքարը քաղաքականացվելու է:
Ի դեպ, այս օրերին սոցցանցում մտավորականների դեմ կազմակերպվող ֆեյքային հարձակումների հետևում հենց նա է կանգնած:

