ՌԴ ԱԻՆ-ը փրկարարների լրացուցիչ խումբ է ուղարկել Ղարաբաղ. ՏԱՍՍ
ՌԴ ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղ է ուղարկել ուժերի և միջոցների լրացուցիչ խումբ՝ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս մասին հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից:
«Նոյեմբերի 25-ին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մեկ այլ «Իլ -76» ինքնաթիռ՝ փրկարարների հետ միասին, մեկնել է Լեռնային Ղարաբաղ»,- նշված է ԱԻՆ հայտարարության մեջ:
Խումբը ստեղծվել է Նոգինսկի և Տուլայի փրկարարական կենտրոնների աշխատակիցներից, «Լիդեր» կենտրոնից, բաժնի կենտրոնական գրասենյակի մասնագետներից, ինչպես նաև էներգետիկայի նախարարության մասնագետներից:

