Հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել ու մեզ հուսահատեցնել. Պարգև արքեպիսկոպոս

Գիտեք, որ երեկ Ամենափրկիչ եկեղեցուն վերևից խոցեցին և վնասեցին, երբ որ Ռուսաստանից երեք թղթակիցներ գտնվում էին այնտեղ։  Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

«Անօդաչուն խփեց խաչաձև պատուհանի հենց մեջտեղով։ Հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել ու մեզ հուսահատեցնել։ Միջազգային տեռորի ձեռագիր է սա, և մենք դա շատ լավ հասկանում ենք։

Այո, մեր դեմ շատ ուժեղ են պայքարում։ Այո, ուժերն անհավասար են, բայց մենք կատաղի դիմադրում ենք։

Մեր գործն արդար է, և յուրաքանչյուր պետության սրբազան պարտքն է պաշտպանել իր Հայրենիքը։

Մենք ենք, մեր Աստված և մեր բանակը։

Մեզ պետք են ազգային միաբանություն, համազգային աղոթք, հզոր կամք և անսասան ոգի։ Այս ամենը ունեն մեր զինվորները»,-ասաց Արցախի թեմի առաջնորդը։