Հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել ու մեզ հուսահատեցնել. Պարգև արքեպիսկոպոս
Գիտեք, որ երեկ Ամենափրկիչ եկեղեցուն վերևից խոցեցին և վնասեցին, երբ որ Ռուսաստանից երեք թղթակիցներ գտնվում էին այնտեղ։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
«Անօդաչուն խփեց խաչաձև պատուհանի հենց մեջտեղով։ Հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել ու մեզ հուսահատեցնել։ Միջազգային տեռորի ձեռագիր է սա, և մենք դա շատ լավ հասկանում ենք։
Այո, մեր դեմ շատ ուժեղ են պայքարում։ Այո, ուժերն անհավասար են, բայց մենք կատաղի դիմադրում ենք։
Մեր գործն արդար է, և յուրաքանչյուր պետության սրբազան պարտքն է պաշտպանել իր Հայրենիքը։
Մենք ենք, մեր Աստված և մեր բանակը։
Մեզ պետք են ազգային միաբանություն, համազգային աղոթք, հզոր կամք և անսասան ոգի։ Այս ամենը ունեն մեր զինվորները»,-ասաց Արցախի թեմի առաջնորդը։

