Արցախում հակառակորդի դեմ մարտերի ժամանակ զոհվել է 22-ամա Սլավա Բադալյանը. նա լրագրող էր

Արցախում հակառակորդի դեմ մարտերի ժամանակ զոհվել է կուրսանտ Սլավա Բադալյանը: Նա լրագրող է աշխատել «Հրապարակ» օրաթերթում և Արարատ TV-ում: Սլավա Բադալյանը 22 տարեկան էր:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտի հրետակոծությունից սկիզբ առած գործողություններից մինչ այս պահը հայկական կողմի կորուստների ընդհանուր թիվը 158 է: