Մենք, ցավոք սրտի, աչքի չենք ընկնում գերմանացիների կամ չինացիների պես մեր կարգապահությամբ (տեսանյութ)

ՀՀ Աժ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսային իրավիճակին և  հնչող քննադատական կարծիքներին, դիմելով Նաիրա Զոհրաբյանին՝ ասաց․ «Այստեղից խոսել, ասել, որ ՀՀ քաղաքացու վրա որևիցե մեկը որևիցե բան է քցում, արդար չէ։ Մենք՝ ես և Դուք, պետք է այդ առաքելությունը վերցնենք մեր վրա և օրինակ ծառայենք։ Եվ ՀՀ քաղաքացին, եթե կարգապահ չլինի, իսկ ցավոք սրտի, մենք բոլորս աչքի չենք ընկնում օրինակ՝ գերմանացիների կամ չինացիների պես մեր կարգապահությամբ։ Մենք պետք է դա փոխենք, և մենք դա անելու ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում