Կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջխորհրդարանական կապերի ամրապնդումը
ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին, դրա հետագա զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային Ժողովից։
Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման ներկայիս դրական դինամիկայի կապակցությամբ՝ ընդգծելով ձեռքբերված արդյունքների շարունակականությունն ապահովելու և համագործակցության ներկա տեմպը պահպանելու կարևորությունը։
Կարևորվել է տարածաշրջանում հաստատված խաղաղության արդյունքում ստեղծված նոր հնարավորությունների արդյունավետ օգտագործումը՝ ի նպաստ տարածաշրջանային համագործակցության և փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման։
Զրուցակիցներն ընդգծել են նաև խորհրդարանական կապերի ամրապնդման և միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։

