Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն Բայրամով

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Լիտվայի արտաքին գործերի նախարար Կյաստուտիս Բուդրիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է ԱՊԱ-ն:

«Ես լիտվացի գործընկերոջը մանրամասն տեղեկացրել եմ Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների, այս համատեքստում դրանց զարգացման դինամիկայի, ինչպես նաև պատմական Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին»,- ասել է նա:

Նախարարը հայտնել է, որ կողմերը քննարկել են խաղաղության գործընթացի ամրապնդմանը նպաստող գործընթացները։

«Այս ուղղությամբ նկատվում են մի շարք դրական տեղաշարժեր։ Այսօր մենք հնարավորություն ունեցանք մտքեր փոխանակել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ անցյալ տարվանից մեր երկրի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցիկ փոխադրումների մեկնարկի, Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակման, TRIPP նախագծի աշխատանքների փաստացի մեկնարկի մասին»,- նշել է նախարարը։