Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել․ Սպուտնիկ Արմենիա
Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել, Sputnik Armenia-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արմեն Ֆերոյանը։
Պաշտպանական կողմը բողոքի շրջանակներում վիճարկել է հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայության հարցը։
Հիշեցնենք` «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին կրկին կալանավորել են նոյեմբերի 5-ին, մեկ ամսով։

