Ստավրոպոլի առևտրի կենտրոնում ահաբեկչություն է կանխվել, կասկածյալը ձերբակալվել է. ԱԴԾ
Ստավրոպոլում ձերբակալվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ, որը, ըստ Ռուսաստանի ԱԴԾ-ի, պայթյուն էր նախապատրաստում քաղաքի առևտրի կենտրոններից մեկում: Այս մասին հայտնում են գերատեսչության հանրային կապերի կենտրոնից։
Ձերբակալվածը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի է։ ԱԴԾ-ում պնդում են, որ նա հավատարմության երդում է տվել Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպության ղեկավարին և մտադիր էր ինքնաշեն սարք պայթեցնել առևտրի կենտրոնում:
Հետաքննությունը հայտնում է, որ տղամարդը նախապես ուսումնասիրել է իրադրությունը և այցելուների ամենամեծ կուտակման ժամերը, ընտրել պայթուցիկի տեղադրման վայրը և ձեռք բերել անհրաժեշտ բաղադրիչները։
Ահաբեկչությունից հետո նա ծրագրում էր մեկնել Սիրիա և միանալ ահաբեկչական խմբավորմանը։
Ձերբակալվածի բնակության վայրում խուզարկության ժամանակ ԱԴԾ-ի աշխատակիցները հայտնաբերել են պայթուցիկ սարքի բաղադրիչներ և կապի միջոցներ՝ հրահանգչի ցուցումներով։
Ահաբեկչություն նախապատրաստելու դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։

