ԵԱՏՀ կոլեգիան քննարկել է եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցեր

Նոյեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կենտրոնակայանում տեղի է ունեցել հանձնաժողովի կոլեգիայի նիստը։

Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցեր, այդ թվում՝ տրանսպորտի և ենթակառուցվածքների, առևտրի, արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի, տեխնիկական կարգավորման ու թվայնացման ոլորտներում։