Ուիթքոֆի և Քուշների ավտոշարասյունը Պուտինի հետ հանդիպումից հետո հեռացել է Կրեմլից

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին տեղափոխող ավտոշարասյունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո լքել է Կրեմլի տարածքը, հայտնում է РИА Новости-ն։

Բանակցություններն անցկացվել են հինգշաբթի։ Հանդիպման ընթացքում Պուտինը, մասնավորապես, առաջարկել է մարդասիրական առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում՝ օգտվելով Ալյոշկիում նմանատիպ գործողության իրականացման փորձից։ Ուիթքոֆն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն գործադրում է բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու համար։