ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը
Ռուսաստանը ողջունում է Վրաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացումը և կարևորում Հարավային Կովկասում «3+3» խորհրդակցական հարթակի աշխատանքի վերսկսումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 9-ին Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպմանը։
«Մենք ողջունում ենք Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ակտիվ զարգացումը։ Միաժամանակ ընդգծեմ, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական միջոցներով՝ առանց տարածաշրջանից դուրս գտնվող երկրների միջամտության։ Այս համատեքստում կարևոր է վերսկսել «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի աշխատանքը»,- ասել է Շոյգուն։

