Իսրայելի նախագահն ընդդիմադիր թեկնածուին է հանձնարարել կառավարություն ձևավորել

 Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կառավարություն ձևավորելու մանդատը հանձնել է ընդդիմության և «Յաշար՛» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտին։

«Իսրայել պետության առջև ծառացած մարտահրավերները հսկայական են։ Դրանցից մի քանիսը հրատապ և անհապաղ ուշադրություն են պահանջում։ Ես Ձեզնից ակնկալում եմ, որ Դուք կանեք Ձեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ ձևավորելու մի կառավարություն, որը կծառայի ամբողջ ազգին»,- Այզենկոտին համապատասխան մանդատի հանձնման պաշտոնական արարողության ժամանակ հայտարարել է Հերցոգը։

 Այզենկոտը կունենա 28 օր կառավարություն ձևավորելու համար։ Անհրաժեշտության դեպքում նա կկարողանա խնդրել ևս 14 օր հավելյալ ժամանակ։