Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան

Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին նոյեմբերի 8-ի երեկոյան ժամանել է Հայաստան։ 

Այս մասին տեղեկացանք Դավիթ Խուդաթյանի՝ Ֆեյսբուքի էջում կատարած գրառումից։ 

«Զվարթնոց միջազգային օդանավակայանում դիմավորեցի Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, ՀՀ- ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիին»,– գրել է նախարարը՝ հրապարակելով նաև տեսանյութ։