Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքի իրավիճակը

Կրեմլից հայտնել են, որ Վլադիմիր Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։

Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի իրավիճակին։

Քննարկվել են նաև Մոսկվայի և Թեհրանի համագործակցության հեռանկարները՝ ռազմավարական գործընկերության պայմանագրի շրջանակներում։