ԱԱԾ-ն բերման ենթարկեց Սամվել Կարապետյանին (տեսանյութ)
Վաղ առավոտից տևած խուզարկությունից հետո ԱԱԾ հատուկջոկատայինները տնից տարան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանին։
Այսօր առավոտից խուզարկություններ էին ընթանում Կարապետյանի հետ կապված բազմաթիվ այլ հասցեներում, այդ թվումъ «Տաշիր» առևտրի կենտրոնում, Նարեկ Կարապետյանի բնակարանում, «Տաշիր կապիտալի» շենքում և «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակում։
«Սամվել Կարապետյանը ձերբակալված է։ Միակ մարդը`ով պայքարում է Հայաստանի անկախության պահպանման և Փաշինյանի հերթական զիջումները կանխելու համար։
Փաշինյա՛ն, քեզ չի՛ հաջողվի լռեցնել Սամվել Կարապետյանին և հայ ժողովրդին պարտադրել քվեարկել Ալիևի պարտադրած Սահմանադրության օգտին։
Հայկական ոգին անկոտրում է»,- գրված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում։

