Սա Նիկոլ Փաշինյան-ԵՄ հարաբերության ճգնաժամի և «փակուղու» վկայություն է․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«ԱԱԾ–ն բերման է ենթարկել Սամվել Կարապետյանին։ Կրկնեմ, ինչ արտահայտել եմ առավոտյան՝ գնահատելով տեղի ունեցող։ Այց Բրյուսել, ու դրանից անմիջապես հետո ԱԱԾ «այց» Կարապետյաններին, խուզարկություն եւ այլն։

Սա Նիկոլ Փաշինյան–ԵՄ հարաբերության ճգնաժամի եւ «փակուղու» վկայություն է, որքան էլ շատերը կարող են գնահատականս դիտարկել տարօրինակ։ Այս թեմայով այսօր կխոսեմ Օրվա թեմայի թողարկման շրջանակում։ Կան շատ հետաքրքիր նրբերանգներ եւ բավականին լայն համատեքստ։

Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, ապա կարծում եմ, որ ներգրավվելով Հայաստանում քաղաքական պրոցեսներում, նա անշուշտ հիանալի պատկերացրել է, որ դա կարող է հանգեցնել նաեւ այդպիսի վիճակի, երբ իր դեմ կիրառվի իրավապահ լայն գործիքակազմ։ Ըստ այդմ կարծում եմ, որ նա դրան պատրաստ է թե հոգեբանորեն, թե նաեւ իհարկե քաղաքական վարքագծի հայեցակարգի տեսանկյունից։

Քաղաքական վարքագծի տեսանկյունից կա թերեւս քննարկելու շատ լայն սպեկտր, որտեղ իհարկե չկան միարժեք սցենարներ։ Ըստ իս, Կարապետյանի կողքին կա հայաստանյան քաղաքական իրականությունը շատ լավ պատկերացնող՝ թե իրազեկվածության, թե կենսափորձի առումով, Կարեն Կարապետյան։ Նկատի ունեմ նրա եղբորը, այլ ոչ թե նախկին վարչապետին։

Այդ իմաստով, ըստ իս Սամվել Կարապետյանը լինելով հայաստանյան ներքաղաքական կյանքի անմիջական մասնակցի դերում հարաբերականորեն նոր գործիչ, այդուհանդերձ ունի բավականին բազմափորձ դե ֆակտո խորհրդտու։ Թերեւս հասկանալի է ակնարկս, կամ «ստւգաբանեմ»՝ չունի առանձնակի քաղաքական խորհրդատվության կարիք, որպես այդպիսին։

Հարցն այն է, որ կա ավելի լայն անհրաժեշտության՝ քաղաքական հեռանկարների կոնցեպտների, զարգացման մոդելների հարցում հանրային խոսակցության գեներացիա, որի ուղեկցությամբ միայն կարող է բարձրանալ քաղաքական վարքագծի որեւէ տարբերակի արդյունավետություն»։