Զելենսկին ուկրաինացիներին ոչնչացնում է իր սիրելի «խաղալիքի»՝ մսաղացի միջոցով. Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր «սիրելի խաղալիքը»՝ մսաղացը, տարածել է ամբողջ Ուկրաինայում։ Այս մասին նա հայտարարել է Sputnik ռադիոկայանի եթերում։
«Մենք տեսնում ենք մի երկիր, որտեղ մարդը, որը խոսքով, հավաստիացումներով, հայտարարություններով ու խոստումներով եկել էր մարդկանց խաղաղություն, բարեկեցություն և նորմալ կյանք ապահովելու նպատակով, սկսում է կուլ տալ և ոչնչացնել այդ մարդկանց իր սիրելի խաղալիքի՝ մսաղացի միջոցով։ Զելենսկու մանկության սիրելի խաղալիքը, ըստ նրա մոր հիշողությունների, մսաղացն էր։ Պարզապես հիմա այն գործում է ամբողջ Ուկրաինայի մասշտաբով»,-նշել է դիվանագետը։

