Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել
Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն հրաժարական է տվել արագընթաց գնացքների բախումից հետո, որի հետևանքով 69 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Պուենտեն իր որոշման մասին հայտնել է Կոնգրեսում։
«Իսպանիայի նման երկրում տրանսպորտի նախարարը չի կարող շարունակել պաշտոնավարել՝ մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում նման լրջության երկու վթարներից հետո», – ասել է նա՝ նկատի ունենալով հունվարին նույն երկաթուղային գծի վրա տեղի ունեցած վթարը, որի հետևանքով 46 մարդ էր զոհվել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ի առավոտյան Տոլեդոյի նահանգի Ուրդա բնակավայրի մերձակայքում բախվել են Մադրիդ-Սևիլիա երթուղով ընթացող երկու ուղևորատար արագընթաց գնացքներ, որոնցում, ընդհանուր առմամբ, եղել է ավելի քան 540 ուղևոր։
Վթարի հետևանքով գնացքներից մեկի մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից։ Ողբերգության հետևանքով զոհվել է առնվազն 69 մարդ։

