10 ամսում 3 անգամ․ինչո՞ւ է Զելենսկին հաճախ այցելում Թուրքիա
Վլադիմիր Զելենսկին հաճախ է այցելում Թուրքիա, քանի որ չի զգում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ճնշում և այնքան չի վախենում նրանից, որքան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, որը հրապարակայնորեն և վճռականորեն իր դիրքորոշումն է առաջ տանում Ուկրաինայի հարցում: Այս մասին գրում են թուրքական կառավարամետ լրատվամիջոցները։
2026 թվականի առաջին տասը ամսվա ընթացքում Զելենսկին 3 անգամ այցելել է Թուրքիա՝ ապրիլին և հոկտեմբերին Ստամբուլ, իսկ հուլիսին՝ Անկարա, որտեղ մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
Ապրիլին և հոկտեմբերին նա բանակցություններ է վարել Էրդողանի հետ՝ քննարկելով, ի թիվս այլնի, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը և խաղաղ կարգավորման հեռանկարները։
Ավելին՝ սեպտեմբերի 24-ին առաջնորդները հանդիպել են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։
Ինչպես նշվում է, Թրամփի հետ հանդիպումներն ուղեկցվում են ճնշմամբ, մինչդեռ եվրոպացի առաջնորդները, Ուկրաինայի նախագահին աջակցություն հայտնելով, ըստ էության, կոչ են անում նրան շարունակել պատերազմը։

