Թուրքիայում կալանավորել են տասնյակ գյուլենականների

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում 32 նահանգում Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման դեմ անցկացված գործողությունների ժամանակ ձերբակալվել է 72 մարդ։ Նրանցից 41-ը կալանավորվել է։

Նախարարության հաղորդմամբ՝ կասկածյալները ներգրավված են եղել գյուլենական շարժման կառույցներում և ֆինանսական աջակցություն են ցուցաբերել դրա հետ կապվող բարեգործական կազմակերպություններին։

Նրանց մեղադրանքների թվում է նաև սոցիալական ցանցերում գյուլենականության քարոզչություն իրականացնելը։

Աղբյուրը՝ Ermenihaber.am: