Մեկնարկել է նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը

Մեկնարկել է նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը։ Այս մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից։

Հիշեցնենք, որ անկանխիկ գործարքներ կատարելիս քաղաքացիները կարող են օգտվել 20% հետվճարից՝ ամսական մինչև 10,000 դրամի չափով։

Հետվճարը տրամադրվում է ինքնաշխատ եղանակով՝ ՀՀ տարածքում գործող առևտրի և ծառայությունների մատուցման կետերում կենսաթոշակի քարտով անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում։