Վրաստանն ամրապնդում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները․ Իրակլի Կոբախիձե
Վրաստանը զարգացնում է Մոսկվայի հետ շփումները առևտրատնտեսական և հումանիտար հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ Զուրաբաշվիլին արդեն սկսել է աշխատանքը, որը պետք է կոնկրետ գործնական արդյունքներ ապահովի։
Միևնույն ժամանակ Կոբախիձեն բացառել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցությունների մեկնարկը։

