Փոխհրաձգություն ադրբեջանա-իրանական սահմանին

Ադրբեջանի սահմանապահ ծառայության փոխանցմամբ՝ Ադրբեջանի սահմանապահ պահակախումբը հայտնաբերել է, որ մի խումբ անձինք փորձել են ապօրինի հատել սահմանը Իրանի տարածքից։

Սահմանախախտներին սկսել են հետապնդել՝ հրահանգելով կանգ առնել, և նախազգուշական կրակոցներ են արձակել օդ։ Օրինախախտներից մեկը, չենթարկվելով հրամանին, զինված դիմադրություն է ցույց տվել և կրակ բացել, ինչից հետո չեզոքացվել է։
 
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ իրանական կողմը տեղեկացված է միջադեպի մասին։