Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալ
Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալ: Այս մասին այսօր Սիղնաղիում լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ալի Ասադովի հետ հանդիպումներից հետո։
Կոբախիձեի խոսքով՝ քննարկվել են բոլոր խնդրահարույց տարածքների, այդ թվում՝ Դավիթ Գարեջիի միջնադարյան քարանձավային վանական համալիրի վերաբերյալ հարցը:

