Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական և էներգետիկ օբյեկտներին
Ռուսաստանի զինված ուժերը հոկտեմբերի 30-ի գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական, էներգետիկ և նավահանգստային ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ հարվածներն իրականացվել են ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության սպառազինության և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։
Ռուսական կողմի պնդմամբ՝ հարվածների թիրախում են հայտնվել միջին և մեծ հեռահարության անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ ու պահեստավորմամբ զբաղվող ուկրաինական ռազմարդյունաբերական ձեռնարկությունները։
Նշվում է, որ հարվածներ են հասցվել նաև Կիևում, Կիևի և Դնեպրոպետրովսկի մարզերում գտնվող էներգետիկ օբյեկտներին, որոնք, ըստ ՌԴ ՊՆ-ի, ապահովում են նշված ձեռնարկությունների գործունեությունը։
Բացի այդ, ռուսական կողմը հայտնել է Օդեսայի մարզում նավահանգստային ենթակառուցվածքների և Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար օգտագործվող ծովային նավերի խոցման մասին։

