Երեկ ռեկորդային քանակության թեստավորումներ են արվել. Արսեն Թորոսյան
«Երեկ ունեցել ենք հաստատված նոր 335 դեպք, ունեցել ենք 162 բուժված քաղաքացի, նաև մահվան 3 դեպք: Այսօրվա ընդհանուր թվերը․ հաստատված դեպքեր՝ 5 606, բուժվածներ՝ 2 581, մահեր՝ 70, այս պահին բուժման մեջ գտնվող քաղաքացիների թիվը 2928 է»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա հայտնեց, որ մեկ օրում ակտիվ վարակակիր քաղաքացիների թիվն աճել է 170-ով՝ ի տարբերություն երեկվա, երբ կար նվազում 30-ով, այսինքն՝ երբ ավելի շատ քաղաքացի էր դուրս գրվել, քան հայտնաբերվել էին դեպքեր:
Թորոսյանը նշեց, որ երեկ ռեկորդային թվով թեստավորումներ են արվել. մեկ օրվա ընթացքում կատարված հետազոտությունների թիվը 1 751 է եղել: Ընդհանուր հետազոտությունների թիվը 46 000 է:

