Գազի համաշխարհային շուկայի կայունության ամրապնդման ճանապարհին․ Արաղչի

Աշխարհաքաղաքական լարվածությունն ու էներգառեսուրսների մատակարարումների խափանումները հետևանքներ ունեն ողջ աշխարհի համար՝ այդ թվում եվրոպական երկրների․ բողոքի ցույցեր, վառելիքի գնաճ: Գրել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին «Վեդոմոստի»-ում հրապարակած հոդվածում:

«Ցանկացած խախտում և առճակատում ունենում են հետևանքներ, որոնք դուրս են գալիս մեր տարածաշրջանի սահմաններից և ողջ աշխարհում ազդում էներգետիկ անվտանգության, շուկայի կայունության և արտադրողների ու սպառողների տնտեսական շահերի վրա: Նայեք ներկայիս բողոքի ցույցերին եվրոպական երկրներում և ինֆլյացիայի ու վառելիքի գների կտրուկ աճին Եվրոպայում և Ամերիկայում»,- նշել է նա:

ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները Իրանի դեմ և շարունակվող ռազմական սպառնալիքները հանգեցրել են Հորմուզի նեղուցի փակմանը և գազի համաշխարհային մատակարարումների խափանմանը, հատկապես Ասիայում, հավելել է Իրանի ԱԳ նախարարը: Նա նաև նշել է Եվրոպայում գազի գների կտրուկ աճի և ձմռան շեմին նախորդ տարվանից ավելի ցածր պաշարների մակարդակի մասին:

Արաղչին կոչ է արել վառելիք արտադրողներին ամրապնդել երկխոսությունը, դիվերսիֆիկացնել մատակարարումների երթուղիները, պաշտպանել կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները և ստեղծել գործնական մեխանիզմներ համաշխարհային էներգետիկ շուկաների վրա աշխարհաքաղաքական ցնցումների ազդեցությունը նվազեցնելու համար: