Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ Հնդկաստանի ԱԳ նախարար
Հնդկաստանը մասնակցում է տարբեր բազմակողմ կազմակերպությունների հանդիպումներին։ Վերջերս մեր պատվիրակությունը մասնակցեց նաև Բաքվում կայացած CICA-ի (Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության) գագաթնաժողովին։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը. «Սա նաև պայմաններ կստեղծի երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Մենք քննարկեցինք նաև գլոբալ հակամարտությունների հետևանքները»,- ասել է նա։

