Մեկի առողջական վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության․ ԱՆ-ը ՃՏՊ-ից տուժածների մասին

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության:
Մյուս 8 տուժածները հետազոտվել են, ստացել անհրաժեշտ առաջին բուժօգնությունը և դուրս գրվել։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 9․00-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ-ից։

Պարզվել է, որ կողաշրջվել է «Հյունդայի» մակնիշի ավտոբուս։ Ըստ նախնական տվյալների՝ տուժել է 11 անձ, բոլորը՝ օտարերկրացիներ։ Նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոններ։