Լավրովը Թեհրանում հանդիպել է Արաղչիի հետ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թեհրան և հանդիպել իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկում են Պարսից ծոցի գոտում լարվածության թուլացմանն ուղղված քայլերը: Այցի ևս մեկ կարևոր թեմա կդառնան Մոսկվայի և Թեհրանի համապարփակ ռազմավարական գործընկերության ամրապնդմանն ուղղված գործնական միջոցառումները:
Հոկտեմբերի 19-ին Լավրովին կընդունի նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

