Իսրայելական Elbit ընկերությունը 235 միլիոն դոլարի գործարք է կնքել. որպես գնորդ նշվում է Ադրբեջանի անունը
Իսրայելական պաշտպանական Elbit Systems ընկերությունը հայտարարել է 235 միլիոն դոլարի պայմանագիր կնքելու մասին՝ «եվրոպական երկրներից մեկին» PULS բազմակի հրթիռային համակարգեր և մինչև 80 կմ հեռահարությամբ EXTRA-MR բարձր ճշգրտության հրթիռներ մատակարարելու նպատակով։
Ըստ որոշ տելեգրամյան ալիքների՝ գնորդների շարքում Ադրբեջանն է, սակայն իսրայելական ընկերության պաշտոնական հայտարարության մեջ չպատվիրատու երկրի անունը չի բացահայտվում։

