Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը գիտակցում են եռակողմ հանդիպման հնարավորությունը․ Պեսկով
Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը ընդունում են եռակողմ հանդիպման անցկացման հիպոթետիկ հնարավորությունը։ Այս մասին The Wall Street Journal թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս պահին հստակ պատկերացում չկա ո՛չ բուն հանդիպման, ո՛չ էլ դրա հնարավոր օրակարգի վերաբերյալ, թեև երեք կողմերն էլ ընդունում են նման հանդիպման անցկացման հիպոթետիկ հնարավորությունը», — ասել է Պեսկովը։
Անցած շաբաթ Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եռակողմ հանդիպման անցկացումը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում շատ օգտակար կլիներ։

