Փաշինյանը Գագիկ Վանոյանին ազատել է Պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից

Գագիկ Վանոյանն ազատվել է Պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից։

Որոշումը կայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գագիկ Վանոյանին ազատել Պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։