Ֆրանսիայում «ոչ բռնի, խաղաղ, գրեթե թավշյա» «հեղափոխություն» է, ձեռագիրը՝ նույնն է
Ֆրանսիայում «ոչ բռնի, խաղաղ, գրեթե թավշյա» «հեղափոխություն» է, ձեռագիրը՝ նույնն է, ինչպես աշխարհի այլ երկրներում եղավ եւ այդ «հեղափոխության» կատարողը բնիկ ֆրանսիացին չէ, երկիր լցված տարբեր «փախստական» միգրանտներն են, տարիներով Ֆրանսիան ինքն իր «հերն անիծում էր», ես տեսել եմ Ելիսեյան պողոտայում պառկած հազարավոր իբր միգրանտների, եւ էն ժամանակ եւ հիմա վստահ էի, դրանց ներմուծում են ֆրանսիա, հետո որպես գործիք օգտագործելու համար։ Ու էդ «հետո»-ն ահա, եկել է։ Եվ էս դաժան սցենարում Մակրոնը եւ նրա ուսուցիչ տիկինը հեչ էլ պատահական կերպարներ չեն, Մակրոնը դրվեց նախ՝ մի շարք երկրներ, օրինակ, նաեւ Հայաստանը, ապա՝ Ֆրանսիան, էս օրին հասցնելու համար։ Զուգահեռը ինքնըստինքյան է ծնվում․
Զուգահեռ 1․Վերջին ութ տարիներին Հայաստան են ներմուծվում իբր միգրանտներ, հնդիկ ու պակիստանցի, իբր ֆիլիպինցի ու իբր չգիտես ինչ ազգ, կամաց-կամաց էն 300 հազարի աղվեսներն են եկել ու գալիս։
Զուգահեռ 2․Նայելով ֆրանսիայի դեպքերը, ակամա հիշում ես 2008-ը, երբ նույն ձեւով Երեւանում խանութներ են թալանվում, վառվում, ավերվում։
Զուգահեռ 3․ Նայում ես սեւ դիմակներով մարդկանց խրախճանքը Ֆրանսիայի քաղաքներում, հիշում ես 2018 -ի Երեւանի փողոցները հեղեղած սեւ դագաղները, սեւ ժապավենները, մահվան ծաղկեպսակները։ Այդ ամենը սկսվեց այսպես․ առաջին գիծ բերվեցին հղի կանայք, եկան մանկասայլակներով՝ մեջը երեխաներ։ Ֆրանսիայում սկսվեց իբր դպրոցականների ցույցներով։
Զուգահեռ 4․ Ֆրանսիայում դարավոր եկեղեցիների գմբեթներ են տապալում, այրում քրիստոնեական կենտրոններ, պատմական հուշարձաններ։ Հայաստանում՝ Արցախը «գրավելուց» հետո նույն ուժերը հոգեւոր ու մշակութային կենտրոնները քանդում են, վերափոխում, դարձնում մզկիթ։ Հայաստանում հարձակումները Հայ առաքելական եկեղեցու դեմ չեն դադարում, նոր ձեւեր են ստանում։
Շարունակությունը եւ Ֆրանսիայում եւ աշխարհում լինելու է շատ դաժան։
Աշխարհում սեւ-մութ ուժերի խրախճանք է։
Ազգային, մարդկային, աստվածային ուժերը ննջում են, չգիտես ինչի կամ ում սպասելով։
Իսկ Տերը նայում է վերեւից ու տխրում, տեսնելով, որ մարդկությունը այդպես էլ ոչինչ չհասկացավ, մարդն այդպես էլ չհասկացավ, որ երբ ինքը կերավ էն խնձորը, դրա հետ կերավ իրեն տրված աստվածային բարեհաճությունը, աստվածային պարգեւը, աստվածային պաշտպանությունը։
Սեւ ուժերը միշտ էլ եղել են աստվածայինին զուգահեռ, նոր բան չէ, աստվածայինը փրկել է մարդուն եւ աշխարհը, որովհետեւ մարդը ուզել է փրկվել , կռիվ է տվել, ապավինելով Տիրոջը։
Հիմա, 21-րդ դարում, աղմուկը խլացնում է Հոգին։
Կատարվողը այո, քաղաքական է, բայց եւ՝ ավելի հզոր,քան զուտ քաղաքականը՝ չարի հաղթարշավ է, չեմ ասում՝ չարի ու բարու, որովհետեւ բարին մատը մատին չի խփում․․․
հ․գ․ էն պահին, երբ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ավերածություն ու սեւ խրախճանք էր, նայեք կադրերը՝ Մակրոնը եւ իր <ուսուցիչ> տիկինը Սելին Դիորի համերգին էին, տիկնոջ «պարի» շարժումները նայեք։ Ոչինչ կամ ոչ մեկին չի հիշե՞ցնում։
Իսկ դուք մի շեղվեք, խրոխտ քայլերով դեպի Եվրոպա, հետն էլ՝ ուռաաա

