Պարոն Մակրոնն ինքն է պատրաստել իր մաhիճը. Արաղչի
Պարոն Մակրոնն ինքն է պատրաստել իր մահիճը, երբ ԱՄՆ նախագահին վստահեցնում էր, որ ողջունում է իրանցիների դեմ իրականացվող դաժանությունները: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«Պարոն Մակրոնն ինքն է պատրաստել իր մահիճը, երբ ԱՄՆ նախագահին վստահեցնում էր, որ ողջունում է իրանցիների դեմ իրականացվող դաժանությունները:
Արդեն ուշ է մեղադրել պատերազմը, որի բռնկմանը նրա նմաններն են նպաստել: Ֆրանսիայի ժողովուրդը պահանջում է արմատական փոփոխություններ, այդ թվում՝ հավաքների ազատություն:
Լսե՛ք Ֆրանսիայի ապագային, պարո՛ն Նախագահ»,- գրել է Արաղչին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում հոկտեմբերի 18-ին կյանքի թանկացման և հանրային ծառայությունների վիճակի վատթարացման դեմ զանգվածային բողոքի ցույցերն ուղեկցվել են բռնություններով։ Երկրի տարբեր քաղաքներում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել։ Ըստ հաղորդվող տվյալների՝ ձերբակալվել է շուրջ 2000 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 500 իրավապահ։

