Պատմությունը դեռ ոչ ոք չի կարողացել սրբագրել, փոխել, խեղաթյուրել
Պատմությունը դեռ ոչ ոք չի կարողացել սրբագրել, փոխել, խեղաթյուրել։ Մոնղոլ-թաթարներ, թուրք-սելջուկներ-հիտլեր-մուսոլինիներ եւ այլք, փորձել են, պատերազմներ են հրահրել, բայց, մնացել են ձեռնունայն, խոշոր հաշվով, չեն հաջողել։ Պատճառները անթիվ են։
Ըստ իս, ամենակարեւոր պատճառը ժողովրդի արյան կանչն է, արյան հիշողությունը, գենետիկ անոթները, որ անտեսանելի կապում են ժողովրդին իր նախնիների, իր ներկայի եւ ապագայի հետ։
Երեկ երեկոյան պատահմամբ ֆռինյուզի ալիքը դիտեցի, քպական մի պատգամավոր, էն, որ եկեղեցու հարցերով իբր հանձնաժողովի նախագահ պիտի լինի, նստած «բացատրում» էր, թե ժողովուրդները վերցնում են իրենց պատմության էն հատվածը, որն իրենց ձեռնտու է։ Էս տափակ «փիլիսոփայությամբ» մեզ, հայերիս իբր ձեռնտու է հիշել ցեղասպանությունը:
Մոտավորապես էս էր «բարբաջում»։ Չխորանանք, սրանք պարզ ասում են, մոռացեք, թուրքը ձեզ չի ցեղասպանել, դուք հերոսներ չունեք, դուք պայքարողը չեք, «հանգիստ նստեք տեղներդ», պարտվեք էլ, ձեզ պարտված չհամարեք, ապուշի պես ապրեք, հլու-հնազանդվեք մեր իսկ բերած պատմությանը, ենթարկվեք մեր բերած «իրականությանը», թոշակը 1000 դրանով ավելացնում ենք, ուրախացեք, մեր ձեռքերը համբուրեք, չհամարձակվեք ավելին ուզել, բիզնեսդ խլում ենք, տազ արեք, չծպտաք։ Ասում են՝ որոճացեք մինչեւ ձեր էս անտեր երկրը կհասցնենք վերջնական կառափնարան։
Պարզ ասում են, որ իրենք պատմությունից թողնելու են միայն իրենց իրական պարտությունը, Հայաստանը քանդելը, թշնամուն էստի համեցեք անելը, Արցախի կորուստը եւ իրենց «դըփ-դըմփ-հու» պարգեւավճարներն ու երկիրը այլազգիներով ափեափ լցնելը, դրանից բխող խառնակչություններով, այլասերությամբ, լկտիություններով, ապազգային նարատիվներով։ Դուրս եկեք Երեւանի փողոցներ, տեսեք՝ քա՞նի հայ մարդ կտեսնեք․Այս ամենը դրանց ծրագրի մաս է, հերթով-կարգով կատարում են իրենց տրված ծրագիրը։
Հուսամ, առաջատար ընդդիմադիր լիդերները եւ ուժերը սա հասկացել են, հուսամ, ժողովրդի մեծամասնությունը հասկացել է սա, հուսամ, ընկալելի է այլեւս, որ պետք է պայքարել եւ խոսքը զուտ մեկ անձի մասին չէ, մեկ քպ -ի դեմ չէ․․Այո, դրանց ձեռամբ է կատարվում ավերածությունը, այո, սրանք են գործիքները, բայց ավելի գլոբալ պայքար է հարկավոր,իրականությունը շատ օրհասական է։
Հարկ է խելամիտ լինել՝ռեալիստ, հասկանալ, որ եթե ժողովուրդը իր հավաքական ամբողջությամբ չի ուզում ոչնչանալ, աշխարհն էլ շուռ գա, չի ոչնչանա։
Արյան հիշողությունը հզոր ուժ է՝ աշխարհաստեղծ, կյանք տվող, բժշկության մեջ դա հասկացել են, մաքուր արյուն են ներարկում հիվանդ մարդուն եւ անոթները սկսում են վերակենդանանալ։
Վերակենդանացում կլինի, եթե ժողովուրդն ուզի։
Հայտնի խոսք կա, եթե մարդը չի ուզում մեռնել, բժշկությունն անզոր է․․

